Արաբական երկրների որոշումը` խզել դիվանագիտական կապերը Քաթարի հետ, չեն նպաստում Մերձավոր Արևելքում ճգնաժամից դուրս գալուն։ Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Համիդ Աբուտալեբին, փոխանցում է Reuters–ը։«Դիվանագիտական հարաբերությունների խզումն ու սահմանների փակումը ճանապարհ չէ դեպի ճգնաժամի կարգավորում։Ագրեսիան ու օկուպացիան կհանգեցնեն միայն անկայունության»,–նշել է նա Twitter–ում։ Ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, որ Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Արաբական Միացյալ Էմիրությունները 5-ին խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ: Պատճառը՝ Քաթարը, ըստ նրանց, աջակցում է ահաբեկիչներին և վտանգում իրենց երկրներին: