Ստամբուլի դատախազությունը Թուրքիայի զինուժի Գլխավոր Շտաբի 144 զինվորականների ձերբակալման հրամանագիր է ստորագրել: Նրանք կասկածվում են կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի ՖԵԹՈ շարժմանը հարելու մեջ: Ֆեթուլլահ Գյուլենը մեղադրվում է 2016-ի հուլիսին ձախողված ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ, գրում է թուրքական Anadolu գործակալությունը: Զինվորականներին գտնելու և ձերբակալելու գործողությունն իրականացվում է Թուրքիայի միանգամից մի քանի նահանգներում: 20 սպա արդեն ձերբակալվել է: Հաղորդվում է, որ նրանք օգտագործել են ByLock ծրագիրը, որը գյուլենականները կիրառում են գաղտնի տեղեկություններ փոխանցելու համար: Թուրքիայում անցյալ տարի տեղի ունեցած ռազմական հեղաշրջամն փորձին մասնակցություն ունենալու մեղադրանքով ձերբակալվել է շուրջ 50 հազար մարդ, իսկ աշխատանքից ազատվել, հետապնդվել՝ 140 հազար: