Էրդողան․ Անկարան ճիշտ չի համարում Կատարի դեմ պատժամիջոցների ներդրման որոշումը
Անկարան կշարունակի Կատարի հետ հարաբերություններ զարգացնել, հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Նա նշել է, որ Անկարան ճիշտ չի համարում Կատարի դեմ պատժամիջոցների ներդրման որոշումը։ Նրա խոսքով, հաշվի առնելով տարածաշրջանում համերաշխության ու փոխգործակցության անհրաժեշտությունը, այդ իրավիճակը ոչ մեկին ձեռնտու չէ։ Էրդողանն աջակցել է ստեղծված իրավիճակում Կատարի դիրքորոշումը, հավելելով, որ Թուրքիան կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի իրավիճակը հնարավորինս արագ կարգավորվի երկխոսության ճանապարհով։
Հիշեցնենք, որ նախօրեին Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Բահրեյնը ու ՄԱԷ-ն հայտնել էին, որ խզում են դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ՝ Դոհային մեղադրելով ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու ու Մերձավոր արեւելքում իրավիճակը կայունացնելու մեջ։ Լիբիայի, Եմենի, նաեւ Մալդիվների ու Մավրիկիի իշխանությունները հետագայում նույնպես հայտնել են Կատարի հետ հարաբերությունների խզման մասին։