23.11.2024
Էրդողան․ Անկարան ճիշտ չի համարում Կատարի դեմ պատժամիջոցների ներդրման որոշումը
prev Նախորդ նորություն

Ռազմական փորձագետ. ԱՄՆ–ի հարվածներն Ասադի ուժերին օգնում են գրոհայիններին

ԱՄՆ–ն երբեք չի խոստովանի, թե ինչի համար են միջազգային կոալիցիայի ռազմա–օդային ուժերը հարված հասցնում սիրիական կառավարական ուժերին։ Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Անդրեյ Կոշկինը, փոխանցում է riafan.ru–ն։

Մեկնաբանելով Սիրիայի ուժերին` Ատ–Տանֆայի շրջանում հասվցած նոր հարվածը փորձագետը նշել է, որ Վաշինգտոնի իրական նպատակերը միշտ էլ գաղտնի են մնալու։ Ըստ նրա, ԱՄՆ–ը սիրիական հակամարտությունում «խաղում» է ելնելով իր շահերից։

«ԱՄՆ–ը ջանում է թաքցնել իր հարվածների իրական նպատակներն`աջակցությունը գրոհայիններին»,– հավելել է նա։