Սիրիայի կառավարական բանակը դաշնակցային ուժերի աջակցությամբ վերադարձրել է Դամասկոս-Պալմիրա հիմնական ճանապարհի նկատմամբ հսկողությունը:ԻՊ-ի դիրքերի վրա հարձակումը շարունակվում է Պալմիրա քաղաքից դեպի արևմուտք, գրում է ՌԻԱ Նովոստին:«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մարտերը շարունակվում են Արաք քաղաքից երեք կիլոմետր հեռավորության վրա: Ահաբեկիչները մեծ կորուստներ են կրում և նահանջում են Սուխնե քաղաքի իրենց գլխավոր հենակետ: