2.07.2025
ԻՊ-ը նոր ահաբեկչություններով է սպառնում Իրանին
08.06.2017
ԻՊ-ը նոր ահաբեկչություններով է սպառնում Իրանին

Ահաբեկչական «Իսլամական պետություն» (ԻՊ) կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ սպառնալով նոր ահաբեկչություններ իրականացնել Իրանում: Ինչպես հայտնի է, Իրանի բնակչության մեծ մասը շիաներ են: Ահաբեկչական արշավը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Իրանի տարածքում չեն գործում շարիաթի օրենքները:Ինչպես ասվում է հայտարարության տեքստում, «խալիֆատը շիաների արյունը հեղեղելու առիթը բաց չի թողնի», գրում է Lenta.ru-ն:Իրանի Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսն, իր հերթին, խոստացել է վրեժխնդիր լինել իսլամիստներին:Հունիսի 7-ի առավոտյան կրկնակի ահաբեկչություն է տեղի ունեցել: Հարձակման է ենթարկվել խորհրդարանի շենքն ու հոգևոր առաջնորդ այաթոլլա Հոմեյնիի թամբարանը: Ըստ նախնական տվյալների, 12 մարդ է զոհվել, 39 վիրավորվել է: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ-ն: