22.11.2024
Թուրքիան երեք անգամ ավելացրել է արտահանումը Կատար
prev Նախորդ նորություն

Աստանան ու Բիշքեկը հայտարարում են՝ զինվորներ Սիրիա ուղարկելու առաջարկ ՌԴ-ից չեն ստացել

Ղազախստանը և Ղրղզստանը հայտարարում են, որ նրանք բանակցություններ չեն վարում ՌԴ-ի հետ Սիրիա զինվորականներ ուղարկելու վերաբերյալ:


Ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ներում տարածվեցին հաղորդագրություններ այն մասին, որ Մոսկվան դիմել է Բիշքեկին ու Աստանային զինվորականներ Սիրիա ուղարկելու առաջարկով:


Ղազախստանի ԱԳՆ ղեկավար Կայրատ Աբդրահմանովը հայտարարել է, որ իր երկիրը ոչ ոքի հետ չի բանակցում զինծառայողներին Սիրիա ուղարկելու հարցի շուրջ:


Նա նշել է, որ Սիրիայի ապառազմականացման գոտիներում անվտանգության ապահովման հարցն այժմ Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների իրավասության շրջանակում է՝ ՌԴ-ի, Թուրքիայի, Իրանի, որոնք էլ կքննարկեն հարցը հուլիսի 4-5-ն Աստանայում կայանալիք հանդիպմանը:


Աբդրահմանովը նաև հավելել է, որ Ղազախստանի համար սկզբունքային հարց է ՄԱԿ ԱԽ բանաձևի և համապատասխան մանդատի առկայությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։


Իր հերթին Ղրղզստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Թեմիր Ջումակադիրովը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի խորհրդի նիստում է քննարկվել Ղրղզստանի խաղաաղապահների մասնակցության հարցը:


«Ցանկանում եմ պարզաբանել, որ խոսքը միայն խաղաղապահների, այլ ոչ թե զինվորականների մասին է: Սակայն այս գաղափարն այնուհետև չի քննարկվել», - ասել է նա: