18.04.2025
Աստանան ու Բիշքեկը հայտարարում են՝ զինվորներ Սիրիա ուղարկելու առաջարկ ՌԴ-ից չեն ստացել
prev Նախորդ նորություն

Իդլիբում կարող են տեղակայվել ռուսական և թուրքական զորքերը

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ հուլիսին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում սիրիական ճգնաժամի շուրջ բանակցող կղմերը պատրաստվում են պայմանավորվածություն ձեռք բերել Սիրիայի տարածքում թուրքական, ռուսական, իրանական, հորդանանյան և ամերիկյան զորք տեղակայելու և դրանց գործունեության սահմանները հստակեցնելու շուրջ:


Նշվում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի զինվորականներին կարող են ուղարկել Սիրիայի Իդլիբ նահանգ` անվտանգության վերահսկողություն իրականացնելու համար: Քալընը նաև հավելել է, որ Դամասկոսում կարող են տեղակայվել ռուսական և իրանական, հարավում՝ Դերաայի շրջանում՝ հորդանանյան և ամերիկյան զորքեր:


«Նույնիսկ ռուսներն առաջարկում են ներգրավել նաև ղազախական և ղրղզական ուժերին», - ասել է Էրդողանի խոսնակը:


Ըստ Քալընի՝ ծրագրի նպատակն է որպես անվտանգության գոտի սահմանված և «Բաշար Ասադի ռեժիմի և ընդդիմադիրների ուժերի» միջև գտնվող չեզոք տարածքներում ապահովել տվյալ շրջանների անվտանգությունը: 

Փորձագետ. Կատարը մեծ նշանակություն ունի Թուրքիայի համար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար