22.11.2024
Իդլիբում կարող են տեղակայվել ռուսական և թուրքական զորքերը
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Կատարը մեծ նշանակություն ունի Թուրքիայի համար

Կատարը մեծ նշանակություն ունի Թուրքիայի համար։ Այն լուրջ ներդրումներ է իրականացրել Թուրքիայում։ Սակայն արդյոք Էրդողանը կցանկանա Կատարի պատճառով վատթարացնել իր հարաբերություններն ամբողջ սուննիական աշխարհի հետ։ Դեռևս նա հայտարարել է, որ այդ հակամարտությունում աջակցում է Կատարին։ Այդ մասին pravda.ru–ին հայտնել է Թուրքիայի հարցերով փորձագետ Իքբալ Դյուրրեն։

Նրա խոսքով, Կատարն ամենահարուստ էմիրաթն է, սակայն դա վերաբերվում է բնակչության միայն 20%-ին, մյուս 80%-ը` Պակիստանից, Հնդկաստանից միգրանտներ են։ Բացի այդ, Կատարում է գտնվում ԱՄՆ–ի ռազմա–օդային ամենամեծ ռազմակայանը։

«Այդ հակամարտությունում Թուրքիան կցանկանար, որպեսզի սաուդացիներն ու քաթարցիները կարգավորեն հարաբերությունները, սակայն Թուրքիան այս հարցում որոշիչ երկիր չէ»,–հավելել է նա։