21.02.2026
Աստանան ու Բիշքեկը հայտարարում են՝ զինվորներ Սիրիա ուղարկելու առաջարկ ՌԴ-ից չեն ստացել
23.06.2017
Աստանան ու Բիշքեկը հայտարարում են՝ զինվորներ Սիրիա ուղարկելու առաջարկ ՌԴ-ից չեն ստացել

Ղազախստանը և Ղրղզստանը հայտարարում են, որ նրանք բանակցություններ չեն վարում ՌԴ-ի հետ Սիրիա զինվորականներ ուղարկելու վերաբերյալ: Ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ներում տարածվեցին հաղորդագրություններ այն մասին, որ Մոսկվան դիմել է Բիշքեկին ու Աստանային զինվորականներ Սիրիա ուղարկելու առաջարկով: Ղազախստանի ԱԳՆ ղեկավար Կայրատ Աբդրահմանովը հայտարարել է, որ իր երկիրը ոչ ոքի հետ չի բանակցում զինծառայողներին Սիրիա ուղարկելու հարցի շուրջ: Նա նշել է, որ Սիրիայի ապառազմականացման գոտիներում անվտանգության ապահովման հարցն այժմ Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների իրավասության շրջանակում է՝ ՌԴ-ի, Թուրքիայի, Իրանի, որոնք էլ կքննարկեն հարցը հուլիսի 4-5-ն Աստանայում կայանալիք հանդիպմանը: Աբդրահմանովը նաև հավելել է, որ Ղազախստանի համար սկզբունքային հարց է ՄԱԿ ԱԽ բանաձևի և համապատասխան մանդատի առկայությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Իր հերթին Ղրղզստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Թեմիր Ջումակադիրովը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի խորհրդի նիստում է քննարկվել Ղրղզստանի խաղաաղապահների մասնակցության հարցը: «Ցանկանում եմ պարզաբանել, որ խոսքը միայն խաղաղապահների, այլ ոչ թե զինվորականների մասին է: Սակայն այս գաղափարն այնուհետև չի քննարկվել», - ասել է նա: