Իրանի մեջլիսը օրինագիծ է պատրաստում ըստ որի 600 միլիոն դոլար է տրամադրվելու Իսլամական հեղափոխության պահապանների գնդին`ի պատասխան ԱՄՆ–ի կողմից կիրառված պատժամիջոցների, փոխանցում է Tehran Times–ը։Այդ որոշումը բխում է ԱՄՆ–ի Սենատի որոշումից`Իսլամական հեղափոխության պահապանների գնդի և Իրանի հրթիռային ծրագրին մասնակցողների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հետ կապված։Մեջլիսի հետազոտական կենտրոնի ղեկավար Կազեմ Ջալալիի խոսքով, այդ որոշումը թույլ կտա Իսլամական հեղափոխության պահապանների գնդին զարգացնել Իրանի հրթիռային ծրագիրն ու հնարավորություններ կստեղծի Կուդս ջոկատին պայքարել ԱՄՆ–ի ահաբեկչական գործողությունների դեմ։