23.11.2024
Իրանը դեմ է Իրաքյան Քրդստանի անկախությանը
prev Նախորդ նորություն

Հայացք Թեհրանից. ԱՄՆ–ը աջակցում է մերձավորարևելյան ահաբեկիչներին

Իրանի զինված ուժերի շտաբի պետի տեղակալ, բրիգադի գեներալ Մասուդ Ջազայրին հայտարարել է, որ գոյություն ունեցող փաստերը խոսում են այն մասին, որ ԱՄՆ–ը և Մեծ Բրիտանիան մասնակից են Մերձավոր Արևելքում որոշ ահաբեկչական խմբավորումների ստեղծմանը, փոխանցում է Mehr News–ը։

Նա նշել է, որ ԱՄՆ–ն ցանկանում է մեծացնել իր ազդեցությունն Արևմտյան Ասիայում` ներդնելով ահաբեկիչներին ու ջիհադականներին։

Ջազայրին հավելել է, որ ԱՄՆ–ն հայտնի է, որպես մարդու իրավունքների գլխավոր ոտնահարող և ահաբեկչությունների հովանավոր։