23.11.2024
ԱՄՆ-ն մտադիր է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ
prev Նախորդ նորություն

Իրանը դեմ է Իրաքյան Քրդստանի անկախությանը

Իրաքյան Քրդստանի անկախության մասին հանրաքվեն աղետալի հետևանքներ կունենա երկրի ու տարածաշրջանի համար: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իրաքյան Քրդստանի իշխանությունները մտադիր են անկախության մասին հանրաքվե անցկացնել սեպտեմբերի 25-ին: «Մենք կարծում ենք, որ հանրաքվեն սխալ ընտրություն է»,- հայտարարել է նա՝ ելույթ ունենալով Նյու Յորքում:

Դա կառնչվի ոչ միայն քուրդ բնակչությանը: Ես կարծում եմ, որ դա չափազանց աղետալի կլինի Իրաքի անվտանգության համար, ինչպես նաև աղետալի ազդեցություն կունենա տարածաշրջանային անվտանգության վրա»,- ասել է նախարարը:


Հատկանշական է, որ Իրաքի քրդերը հայտարարել են, որ այս տարվա սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե ակնցկացնեն: Այս մասին հայտարարել էր Իրաքի Քուրդիստանի առաջնորդ Մասուդ Բարզանին: Դրանից հետո նախատեսվում է խորհրդարանական ընտրություններ կազմակերպել նոյեմբերի 6-ին: Այս քայլը չեն ողջունել Իրաքում և «սարսափելի սխալ» որակել Թուրքիայում:


«Նման բաժանման համար նրանք ոչ այնքան բարենպաստ տարածաշրջանում են ապրում» , - ասել էր Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին: Իսկ ահա Թուրքիայի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ Անկարան Իրաքյան Քուրդիստանի սպասվող հանրաքվեն սարսափելի սխալ է որակել:


Աելի վաղ Իրաքի քրդական ինքնավարության նախագահ Մասուդ Բարզանին հայտարարել էր, որ իրաքցի քրդերը մտադիր են սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե անցկացնել: Որոշումը կայացվել է հունիսի 7-ին Իրաքի ազգությամբ քուրդ քաղաքական գործիչների հանդիպմանը հետ Էրբիլում:


Հանրաքվեն նախատեսվում է անցկացնել նաև քրդական ինքնավարության սահմաններից դուրս, երկրի հյուսիսում, օրինակ, Քիրկուկում, որը նավթի խոշոր հանքավայրի հարևանությամբ է գտնվում: Մասուդ Բարզանին հայտարարել էր, որ եթե իրաքցի քրդերի անկախության վերաբերյալ հանրաքվեն խոչընդոտվի՝ դա կդառնա նոր արյունալի պատերազմի պատճառ: