Քրդերը հայտարարել են, որ ԻՊ ղեկավարը ողջ է
Քրդերի հակաահաբեկչական ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչ Լահուր Թալաբանին հայտարարել է, որ «Իսլամական պետության» ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադին, հավանաբար, ողջ է և գտնվում է Ռաքքա քաղաքից դեպի հարավ ընկած տարածքում, հայտնում է Reuters։
Ավելի վաղ այն մասին, որ Ալ Բաղդադին թաքնվում է Ռաքքայում, հայտարարել է Իրաքի ՆԳՆ տեղեկատվության ահաբեկչության դեմ պայքարի վարչության պետ Աբու Ալի ալ Բասրին: Այդ քաղաքը մինչ օրս մասնակիորեն գրոհայինների հսկողության տակ է գտնվում:
Հուլիսի 11-ին իրաքյան «Սումարիա նյուզ» լրատվականը հայտնել էր, որ աղբյուրն ահաբեկչական «Իսլամական պետությունում» հաստատել է կազմակերպության ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադիի մահը: Ահաբեկչական կազմակերպության կարճ հայտարարության մեջ ասվում էր, որ Ալ Բաղդադին զոհվել է և առաջիկայում կհայտարարվի նոր առաջնորդի անունը: