1.11.2025
Անկարան պայմանավորվել է «Գազպրոմի» հետ «Թուրքական հոսք» գազամուղի ֆինանսավորման վերաբերյալ
11.07.2017
Անկարան պայմանավորվել է «Գազպրոմի» հետ «Թուրքական հոսք» գազամուղի ֆինանսավորման վերաբերյալ

Թուրքիան պայմանավորվածություն է ձեռք բերել ռուսական «Գազպրոմ» էներգետիկ ընկերության հետ «Թուրքական հոսք» գազամուղի՝ Թուրքիայի տարածքում ճյուղի կառուցման ֆինանսավորման վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է թուրքական Вotas պետական ընկերության տնօրեն Բուրհան Օզջանը Ստամբուլում կայացած 22-րդ Նավթային համաշխարհային կոնգրեսի ժամանակ, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:Օզջանը, սակայն, նշել է, որ չի կարող բացահայտել, թե ինչ գումարի մասին է խոսքը: Թուրք գործարարը լրատվամիջոցների հետ զրույցում նաև հաստատել է, որ «Թուրքական հոսքի»` Թուրքիայում կառուցվելիք հատվածի ելքը դեպի ցամաք կատարվելու է Թրաքիայի կողմից` Քըյըքյոյ բնակավայրի մոտակայքում: Նշենք, որ ավելի վաղ մամուլում լուրեր էին հայտնվել, որ «Գազպրոմ»-ը պատրաստվում է 6 միլիարդ դոլար ներդնել «Թուրքական հոսք» նախագծի ծովային հատվածի համար։ Հիշեցնենք, որ Ռուսաստանը և Թուրքիան 2016 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրել են միջկառավարական համաձայնագիր «Թուրքական հոսք» նախագծի վերաբերյալ: Փաստաթուղթը ենթադրում է Սև ծովի հատակով գազամուղի երկու գծի կառուցում՝ յուրաքանչյուրը 15,75 միլիարդ խորանարդ մետր հզորությամբ: