23.11.2024
Թուրքիայում մոտ 1100 մարդ է ձերբակալվել 2016-ի հեղաշրջման փորձին մեղսակցության մեղադրանքով
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Թուրքիան ցանկանում է ընդլայնել իր սահմանները Սիրիայի հաշվին

Անկարան բազմիցս հայտարարել է, որ Եփրատի վահան գործողությունը նպատակ ուներ կիսել քրդական տարածքներն ու դուրս մղել ինքնապաշտպանական ուժերին։ Այդ մասին НГ–ին հայտարարել է փոձագետ Վիկտոր Նադեին–Ռաևսկին։

Նրա խոսքով, Թուրքիան ցանկանում է ընդլայնել իր սահմանները Սիրիայի քրդաբնակ տարածքների հաշվին։ Իսկ Թուրքիայի պայքարը Քրդական բանվորական կուսակցության դեմ վերածվում է պայքարի քրդերի դեմ՝ որպես էթնոսի։


Նա նշել է, որ Անկարան ցանկանում է կառուցել մոնոէթնիկ պետություն` Էրդողանն ու նրա կուսակցությունն այդ ուղենիշով են շարժվում։

Վիկտոր Նադեին–Ռաևսկին հավելել է, որ Թուրքիայում հեղաշրջման անհաջող փորձից հետո մեծ հարված է հասցվել բանակին` բազմաթիվ գեներալներ, սպաներ ձերբակալվել են, ինչն էլ թույլ է տվել սկսել գործողությունները Սիրիայում`բանակը դա չէր ցանկանում։