19.04.2025
Արաբական 4 երկիր պատրաստ է Կատարի հետ երկխոսության
prev Նախորդ նորություն

Թուրքական զորքերը մտել են սիրիական Քոբանի

Թուրքական զորքերը մտել են սիրիական Քոբանի, այնտեղ տեղակայելով իրենց ուժերը: Այդ մասին հայտնել է քրդական ANHA գործակալությունը:

Թուրքական բանակը մտել է Բոբենե և Սիֆթեկե գյուղերը Քոբանիի արևմտյան մասում, տեղակայել է այնտեղ իր ուժերը օգոստոսի 30-ի ուշ երեկոյան: Բացի այդ, գործակալությունը տեղացիների վրա հղումով հայտնում է, որ թուրք զինծառայողներն ականապատում են տարածքը: Կենդանի ուժից բացի այնտեղ տեղակայվել է նաև ռազմատեխնկիա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Քրդերի ինքնապաշտպանական ուժերը զգուշացրել են, որ եթե թուրք զինվորականները չհեռանան Քոբանիի տարածքից, նրանք պատասխան կտան, հայտնում է գործակալությունը:

Թուրքիայում մոտ 1100 մարդ է ձերբակալվել 2016-ի հեղաշրջման փորձին մեղսակցության մեղադրանքով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար