23.11.2024
Թուրքիայի օդուժը ռմբակոծում է քրդերի դիրքերը հյուսիսային Իրաքում
prev Նախորդ նորություն

Արաբական 4 երկիր պատրաստ է Կատարի հետ երկխոսության

Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, ԱՄԷ-ն և Եգիպտոսը պատրաստ են երկխոսության Կատարի հետ, եթե Դոհան դադարեցնի աջակցությունն ահաբեկչությանը: Այդ մասին հուլիսի 30-ին հայտարարել է Բահրեյնի ԱԳՆ ղեկավար Հալեդ բեն Ահմեդ Ալ Հալիֆան:

«4 երկիր պատրաստակամ է երկխոսություն սկսել Կատարի հետ, եթե վերջինս անկեղծ ցանկություն հայտնի դադարեցնելու աջակցությունն ահաբեկիչներին ու նրանց ֆինանսավորումը, հրաժարվի այլ երկրների ներքին գործերին միջամտելուց և պատասխանի ահաբեկչության դեմ պայքարի հզորացմանն ուղղված 13 պահանջին»,-հայտարարել է Բահրեյնի ԱԳ նախարարը Մանամայում ԱԳՆ ղեկավարների քառակողմ հանդիպման ավարտին, հայտնում է Deutsche Welle-ն:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սաուդյան Արաբիան, Բահրեյնն ու Եգիպտոսը կրճատել են Կատարին ներկայացվող պահանջների ցանկը և կոչ են արել կատարել դրանք առանց կոնկրետ ժամկետների: