7.06.2025
Թուրքիայի ընդդիմադիր պատգամավորները բողոքի ակցիա են իրականացնում խորհրդարանում
prev Նախորդ նորություն

Իրանը հայտարարել է Պարսից ծոցում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունների մասին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Պարսից ծոցում ամերիկյան ռազմանավերի կողմից երկրորդ սադրանքի մասին։ Այս մասին հաղորդում է PressTV-ն՝ վկայակոչելով ԻՀՊԿ-ի հայտարարությունը։


«Նախօրեին տեղի ժամանակով մոտ 16։00-ին ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրը, որին ուղեկցում էր ռազմանավը եւ որին հետեւում էին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հածանավերը, մոտեցել է իրանական նավերին եւ «Ռեզալաթ» նավթագազային հարթակի մերձակայքում ուղղաթիռ օդ բարձրացրել»,-ասվում է հայտարարությունում։


Ընդգծվում է նաեւ, որ «ԱՄՆ-ն դիմել է սադրիչ եւ ոչ պրոֆեսինոալ քայլի՝ կրակոցերի միջոցով նախազգուշացնելով իրանական նավերին», սակայն իրանական նավերը շարունակել են կատարել իրենց առաքելությունը՝ «չնայած ամերիկյան նավերի ոչ ստանդարտ վարքագծին», որոնք ավելի ուշ լքել են տարածաշրջանը։

Ալի Աքբար Վելայեթի. Երկկողմ հարաբերությունները զարգանալու են ավելի խորն ու վստահորեն
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին