23.11.2024
Իրանը հայտարարել է Պարսից ծոցում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունների մասին
prev Նախորդ նորություն

Ալի Աքբար Վելայեթի. Երկկողմ հարաբերությունները զարգանալու են ավելի խորն ու վստահորեն

Իրանի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալի Աքբար Վելայեթին հայտարարել է, որ ամերիկացիները կտուժեն ՌԴ–ի ու Իրանի դեմ մտցված պատժամիջոցներից, փոխանցում է Mehr News–ը։

ՌԴ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի մերձավորարևելյան բաժնի ղեկավար Վիտալի Նաումիկը Վելայեթիի հետ հանդիպմանը հայտարարել է, որ երկու երկրների ռազմավարական կապերն ընդլայնվում են։

Ըստ նրա, ՌԴ–ի ու Իրանի երկկողմ առևտրաշրջանառությունն աճել է 13%–ով`մեծանում է համագործակցությունը քաղաքական ու տնտեսական ոլորտներում։

Վելայեթին նշել է, որ Իրանի ու ՌԴ–ի երկկողմ հարաբերությունների կարևորությունը կզգացվի պատժամիջոցների կիրառումից հետո`երկկողմ հարաբերությունները զարգանալու են ավելի խորն ու վստահորեն։