23.11.2024
Վրաստանում մեկնարկել են ՆԱՏՕ–ի զորավարժությունները
prev Նախորդ նորություն

Վաշինգտոնն ուզում է դուրս գալ միջուկային գործարքից․ Իրանի ԱԳՆ

Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաքչին հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է Թեհրանը դարձնել գլխավոր պատասխանատու կողմը միջուկային ծրագրի մասին համաձայնագրի ձախողման համար, որպեսզի Վաշինգտոնը կարողանա խզել գործարքը։ Այս մասին գրում է Mehr գործակալությունը։

Դիվանագետի խոսքով, նոր պատժամիջոցների համար որպես առիթ նշում են մարդու իրավունքների խախտումները, ահաբեկչությանն աջակցելը, հրթիռային ծրագրի մշակումը, սակայն այդ բոլոր պատրվակները միջուկային զենքի հետ կապ չունեն։

Օրինագիծը նպատակ ունի վանել բոլորին Իրանի հետ բիզնես վարելու հարցում, վստահ է Արաքչին։


«ԱՄՆ գործողությունները խախտում են միջուկային գործարքը, քանի որ դրանք խախտում են բարի կամքի ոգով համաձայնագրությունների սկզբունքը, որը ներառված է Գործողությունների համընդգրկուն համատեղ ծրագրում», -նշել է նա։

Փոխնախարարը եզրակացրել է, որ Թեհրանը պատրաստում է հակահարվածներ ԱՄՆ պատժամիջոցներին։ Պատասխանը լինելու է հաշվարկված ու թույլ չի տալու Վաշինգտոնին Թեհրանին դրդել համաձայնագրի խախտմանը։