«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի գծով ԱՄՆ ներկայացուցիչ Բրեթ ՄքԳերկը մեկնաբանել է Իրաքյան Քուրդիստանի հնարավոր անկախության հարցով հանրաքվեն։ Ամերիկացի պաշտոնյան հայտարարել է, որ ներկա պահին ճիշտ և հարմար չի գտնում Քուրդիստանի անկախացումը, և կարծում է, որ դա կարող է նոր խնդիրներ ստեղծել տարածաշրջանում։ ԻՊ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիայի անդամ 72 երկրի ներկայացուցիչների՝ Վաշինգտոնում կայացած համաժողովի ընթացքում ՄքԳերկը շեշտել է, որ քրդական հանրաքվեն ճիշտ ժամանակին չէ պլանավորված։ Նշենք, որ Իրաքի քրդերը հանրաքվեի կգնան այս տարվա սեպտեմբերի 25-ին: Դրանից հետո նախատեսվում է խորհրդարանական ընտրություններ կազմակերպել նոյեմբերի 6-ին: