Իրանի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալի Աքբար Վելայեթին հայտարարել է, որ ամերիկացիները կտուժեն ՌԴ–ի ու Իրանի դեմ մտցված պատժամիջոցներից, փոխանցում է Mehr News–ը։ՌԴ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի մերձավորարևելյան բաժնի ղեկավար Վիտալի Նաումիկը Վելայեթիի հետ հանդիպմանը հայտարարել է, որ երկու երկրների ռազմավարական կապերն ընդլայնվում են։Ըստ նրա, ՌԴ–ի ու Իրանի երկկողմ առևտրաշրջանառությունն աճել է 13%–ով`մեծանում է համագործակցությունը քաղաքական ու տնտեսական ոլորտներում։Վելայեթին նշել է, որ Իրանի ու ՌԴ–ի երկկողմ հարաբերությունների կարևորությունը կզգացվի պատժամիջոցների կիրառումից հետո`երկկողմ հարաբերությունները զարգանալու են ավելի խորն ու վստահորեն։