Վաշինգտոնը կարող է սահմանափակել ռուսաստանցի դիվանագետների տեղաշարժն ԱՄՆ–ում։ Այդ մասին հայտնում է «Իզվեստիա»–ն` հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։Փորձագետ Լև Կլեպացկին Sputnik–ի եթերում կարծիք է հայտնել, որ ամերիկացիները վերադառնում են «սառը պատերազմի» պրակտիկային։Ըստ նրա, ամերիկացիների կողմից կիրառվող սահմանափակումները չունեն պրակտիկ անհրաժեշտություն։ ԱՄՆ–ն ստեղծում է արհեստական իրավիճակ` ելնելով իր անկարողությունից անել այն բան։ Նրանք ուղղակի ցանկանում են վնասել գործընկերներին։