Իրանական Բասիջի ղեկավար, բրիգադի գեներալ Գոլյամ–Հոսեյն Հեյբ–Պարվարը հայտարարել է, որ ահաբեկչական ԻՊ–ն և այլ թաքֆիրական կազմակերպությունները ստեղծվել են և աճեցվում են ԱՄՆ–ի ու Մեծ Բրիտանիայի կողմից։Ըստ նրա, անկասկած ԻՊ–ն ու նմանատիպ կազմակերպությունները ստեղծվել են ԱՄՆ–ի կողմից և նրա չարագործ պահվածքի պատճառով, փոխանցում է Fars News–ը։Մինչ այդ, Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին հայտարարել էր, որ ԱՄՆ–ն կանգնած է աշխարհում ահաբեկչական գործողությունների մեծամասնության հետևում։