23.11.2024
Իրանի ԱԳՆ․ ՄԱԿ ԳՎ-ում Թրամփի «անկիրթ, թշնամական» ելույթը պատասխանի արժանի չէ
prev Նախորդ նորություն

Եղածն էլ կկորցնեք․ Էրդողանը սպառնացել է Բարզանիին

Իրաքում անհրաժեշտ է տարածքային ամբողջականության հիմքի վրա հասնել համաձայնության եւ կառուցել համատեղ ապագա։ Նման հայտարարություն է արել ՄԱԿ-ի համաժողովում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահն իր ելույթում, անդրադառնալով Իրաքի Քուրդիստանի ինքնավար հատվածում անկախության հանրաքվեի թեմային, հայտարարել է, թե անկախության պահանջները տարածաշրջանում նոր ճգնաժամերի պատճառ կդառնան։


«Այստեղից Իրաքի քրդաբնակ շրջանի ղեկավարությանը կոչ ենք անում հրաժարվել անկախության հանրաքվեից։ Եթե քուրդ առաջնորդները առհամարեն Թուրքիայի դիրքորոշումն այդ հարցում, ձեռքում եղածն էլ կորցնելու վտանգի առաջ են կանգնելու։ Տարածաշրջանում նոր հակամարտություններ ստեղծելու փոխարեն պետք է բոլորս աշխատենք խաղաղության ու կայունության համար»,- ասել է Էրդողանը։