23.11.2024
Եղածն էլ կկորցնեք․ Էրդողանը սպառնացել է Բարզանիին
prev Նախորդ նորություն

Բաղդասարով. Սիրիայում այսօր գտնվում են բազմաթիվ «անկոչ հյուրեր»

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հիշեցրել է ԱՄՆ–ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին, որ Ամերիկան «անկոչ հյուր» է Սիրիայում։

Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի պետությունների ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը հայտարարել է, որ այսօր Սիրիայի տարածքում գտնվող պետություններից միայն ՌԴ–ն է գտնվում այնտեղ օրինական հիմքերով։

Ըստ նրա, ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ մի շարք պետություններ այնտեղ իրենց աշխարհաքաղաքական շահերն են առաջ տանում։

Նրա խոսքով, այսօր Սիրիան, որպես միասնական պետություն գոյություն չունի։

Բաղդասարովը հավելել է, որ Սիրիայում այսօր գտնվում են բազմաթիվ «անկոչ հյուրեր»` ԱՄՆ–ն, Թուրքիան և այլն։