24.11.2024
Իսրայելի վարչապետը պահանջել է «փոխել կամ չեղարկել» Իրանի հետ միջուկային գործարքը
prev Նախորդ նորություն

Իրանի ԱԳՆ․ ՄԱԿ ԳՎ-ում Թրամփի «անկիրթ, թշնամական» ելույթը պատասխանի արժանի չէ

ՄԱԿ ԳՎ-ում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «անկիրթ, թշնամական» ելույթը վայել է միջնադարին ու պատասխանի արժանի չէ։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Թրամփի անկիրթ ու թշնամական արտահայտությունները վայել են միջնադարին, այլ ոչ թե 21-րդ դարին ու պատասխանի արժանի չեն։ Իրանցիներին կեղծ սրտացավություն հայտնելով ոչ մեկին չեն խաբի»,- գրել է Զարիֆը իր թվիթերում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով ՄԱԿ-ում, Իրանը կոչել է «վտարանդի երկիր» ու «կոռումպացված բռնապետություն», որը բռնություն է արտահանում։ Ընդ որում նա հերթական անգամ քննադատել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը։