Թուրքիայի իշխանությունները 63 մարդու կալանավորելու օրդեր են տվել, որոնց թվում են Ազգային հետախուզական կազմակերպության 45 նախկին աշխատակիցներ:Anadolu-ն հայտնում է, որ նրանց կասկածում են ՖԵՏՕ կազմակերպությանն անդամակցելու մեջ, որը կազմակերպել է 2016 թվականի հուլիսի պետական հեղաշրջման փորձը: Նրանց ձերբակալելու գործողությունն իրականացվում է երկրի 21 նահանգներում: