Իրանի իսլամական հանրապետության նախագահ Հասան Ռոհանին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թեհրանում ունեցած հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիս են տվել:Նախագահները հայտնել են, որ պայմանավորվածություն են ձեռք բերել ընդլայնել երկու երկրների համագործակցությունն առևտրի, էներգետիկայի, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներում: Էրդողանը հայտնել է, որ Իրանն ու Թուրքիան նպատակ ունեն առևտրաշրջանառությունը հասցնել տարեկան 30 մլրդ դոլարի, ինչպես նաև պայմանավորվել են փոխադարձ առևտուրն իրականացնել ազգային արժույթով: