23.11.2024
Էրդողան. թուրքական զորքերը կմտնեն Սիրիայի Իդլիբ քաղաք
prev Նախորդ նորություն

Թուրքիան, Իրանը և Իրաքը կարգելափակեն քրդական նավթի արտահանումը. Էրդողան

Թուրքիան, Իրանը և Իրաքը որոշում կընդունեն քրդական նավթի արտահանումն արգելափակելու մասին։Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որի խոսքից մեջբերումներ է արել NTV հեռուստաալիքը։

«Երեք երկրները միասին որոշում կընդունեն Իրաքյան Քրդստանից ձգվող նավթամուղի կափույրը փակելու մասին»,-ասել է նա:

Թուրքիան եւ Իրանը քրդական նավթ են ստանում, որը նրանց տարածքով ուղարկվում է արտահանման: Սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեից հետո Անկարան հայտարարել է, որ պատժամիջոցներ կսահմանի Էրբիլի դեմ: Քիրկուկ-Ջեյհան խողովակաշարով նավթի պոմպամղման դադարեցումը հակազդման նման միջոցներից մեկն է։