Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը հավանություն է տվել Բահրեյնին ընդհանուր մոտ 4 մլրդ դոլարի F-16 կործանիչների, ինչպես նաև այլ սպառազինությունների վաճառքին։ Այդ մասին հայտնում է երկրի պաշտպանական համագործակցության ու անվտանգության գործակալության մամուլի ծառայությունը։ «Պետքարտուղարությունը հավանություն է տվել Բահրեյնի կառավարությանը F-16 կործանիչների հնարավոր վաճառքին։ Գնային արժեքը՝ 2,785 մլրդ դոլար»,- ասվում է հաղորդագրությունում։ Բահրեյնին կարող են վաճառվել նաև 27 մլն դոլարի TOW հակատանկային հրթիռային համալիրներ ու 60,25 մլն դոլարի պարեկային մոտորանավակներ։ Գործարքը կիրականացվի Foreign Military Sales կառավարական ծրագրի շրջանակում։