23.11.2024
Փորձագետ. Իրաքում քրդական հանրաքվեն կարող է ռազմական հակամարտության հանգեցնել
prev Նախորդ նորություն

Իրանը Բաղդադի պահանջով փակել է իր օդային տարածքը Իրաքյան Քուրդիստան չվերթների համար

Իրաքյան Քուրդիսատանի անկախության հանրաքվեի դեմ արտահայտվող հարեւան պետությունները դիմում են գործնական քայլերի:


Թուրքիան, որ կտրականապես դեմ է արտահայտվում Իրաքյան Քուրդիստանի անկախացմանը, քանի որ համապատասխան գործընթացներ կարող են նախաձեռնվել նաեւ Թուրքիայի քրդաբնակ տարածաշրձջաններում, զորքեր է կենտրոնացրել Իրաքի հետ սահմանին:


Ձեռքերը ծալած չի նստում նաեւ Իրանը: Թեհրանը եւս դեմ է արտահայտվում Իրաքյան Քուրդիստանի անկախացմանը: Սեպտեմբերի 25-ին նախատեսված անկախության հանրաքվեից մեկ օր առաջ Իրանը փակել է իր օդային տարածքը Իրաքյան Քուրդիստան եւ այնտեղից չվերթների համար:


Ինչպես հայտնում է PressTV-ն, վկայակոչելով Իրանի Անվտանգության բարձրագույն խորհրդին, նման քայլի Իրանը գնացել է պաշտոնական Բաղդադի պահանջով:


Հիշեցնենք, որ Իրաքյան Քուրդիստանը մտադիր է սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե անցկացնել, որին կտրականապես դեմ է Իրաքը, ժաշխարհի մի շարք գերտերություններ, այդ թվում՝ Իրանը եւ Թուրքիան: