2.08.2025
Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեն Թուրքիայի ազգային անվտանգության հարց է. Յըլդըրըմ
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Իրաքում քրդական հանրաքվեն կարող է ռազմական հակամարտության հանգեցնել

Իրաքյան Քրդստանում սեպտեմբերի 25–ին նախատեսված անկախության հանրաքվեն կարող է ռազմական հակամարտության հանգեցնել տարածաշրջանում ու փախստականների հոսքի դեպի Թուրքիա։ Այդ մասին հայտարարել է Ռազմական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Հասան Օքթայը։

Նա նշել է, որ Թուրքիայի ու Իրաքյան Քրդստանի միջև այս պահին լարվածությունն աճում է, սակայն եթե ընտրողները քվեարկեն անկախության օգտին, Իրաքի կառավարությունը կարող է զորքեր ուղարկել այդ տարածաշրջան։

Նա հավելել է, որ Հյուսիսային Իրաքում հանրաքվեն կազդի նաև սիրիական քրդերի վրա, այդ պատճառով Անկարան ամրապնդում է սիրիական սահմանը։

Իրանը Բաղդադի պահանջով փակել է իր օդային տարածքը Իրաքյան Քուրդիստան չվերթների համար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան