20.04.2025
ԴԱԻՇ-ի գրոհայիններից ազատագրվել է Սիրիայի տարածքի 87%-ը
prev Նախորդ նորություն

Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեն Թուրքիայի ազգային անվտանգության հարց է. Յըլդըրըմ

Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեն Թուրքիայի ազգային անվտանգության հարց է: Անկարան երբեք չի ընդունի Իրաքում կամ Սիրիայում կարգավիճակի փոփոխությունը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, փոխանցում է Reuters-ը:

«Թուրքիայի համար անընդունելի են այն գործողությունները, որոնք Սիրիայում եւ Իրաքում իրավիճակի փոփոխություն են առաջացնում: Եվ մենք անհրաժեշտ գործողություններ կձեռնարկենք»,- ասել է նա:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր Իրաքյան Քուրդիստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորության մասին: Թուրքիայի կառավարությունը եւ Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 22-ին նիստ կանցկացնեն՝ քննարկելու այն քայլերը, որոնք կձեռնարկվեն այս հանրաքվեի առումով: Երկրի խորհրդարանը եւս սեպտեմբերի 23-ին արտահերթ նիստ կհրավիրի Իրաքի իրավիճակի քննարկման նպատակով:

Փորձագետ. Իրաքում քրդական հանրաքվեն կարող է ռազմական հակամարտության հանգեցնել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար