23.11.2024
Թրամփը և Էրդողանը դեմ են հանդես եկել Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեին
prev Նախորդ նորություն

ԴԱԻՇ-ի գրոհայիններից ազատագրվել է Սիրիայի տարածքի 87%-ը

Սիրիայի տարածքի արդեն ավելի քան 87 տոկոսն ազատագրվել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայիններից: Այս մասին գրում է ՌԴ ՊՆ թերթը:


Անցած գիշեր սիրիական բանակն ահաբեկիչներից մաքրել է մոտ 16 քառակուսի կմ և 2 բնակավայր Եփրատի արևմտյան ափին։ Դեր Զորում կառավարական ուժերի լիարժեք վերահսկողության տակ է գտնվում տարածքի ավելի քան 85 տոկոսը, մոտ ժամանակներս քաղաքը լիովին կազատագրվի։

ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ մնացող միակ խոշոր շրջանը մնում է Եփրատ գետի հովիտը։ Հաղորդվում է, որ մի քանի շաբաթում սիրիական բանակի մարտիկները ՌԴ Օդատիեզերական ուժերի աջակցությամբ զգալի հաջողությունների են հասել ահաբեկիչների դեմ պայքարում։ Դեր Զորում սեպտեմբերի 5-ին սիրիական բանակը ճեղքել է քաղաքի ավելի քան 3 տարվա շրջափակումը։