20.04.2025
Փորձագետ. Իրաքում քրդական հանրաքվեն կարող է ռազմական հակամարտության հանգեցնել
prev Նախորդ նորություն

Թրամփը և Էրդողանը դեմ են հանդես եկել Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեին

ԱՄՆ եւ Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփը եւ Ռեջեփ Էրդողանը դեմ են հանդես եկել Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեին՝ նշելով, որ նման քայլը կարող է ծանր հետեւանքներ ունենալ:


Այս մասին նշված է ՄԱԿ ԳԱ-ի շրջանակում Նյու Յորքում Թրամփի հետ Էրդողանի հանդիպման արդյունքներով Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության հայտարարության մեջ:

Նշվում է, որ երկու երկրների առաջնորդները պայմանավորվել են համագործակցությունն ակտիվացնել տարածաշրջանային խնդիրները լուծելու համար եւ շարունակել ահաբեկչական կազմակերպությունների դեմ վճռական պայքարը:

ԴԱԻՇ-ի գրոհայիններից ազատագրվել է Սիրիայի տարածքի 87%-ը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար