Քուրդիստանի հանրաքվեն. Իրանը զորավարժություններ սկսել Իրաքի սահմանային գոտում
Իրանի զինված ուժերը սկսել են զորավարժություններ Իրաքյան Քուրդիստանի սահմանամերձ հատվածում:
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, պաշտոնական վարկածով ռազմական մանյովրները նվիրված են Իրաքի հետ 1980-88 թթ. պատերազմի տարելիցին: Զորավարժություններին մասնակցում են հրետանային, դեսանտային զորքերը եւ զրահատանկային ստորաբաժանոումները:
Հատկանշական է, որ զորավարժություններին զուգահեռ Թեհրանը փակել է Իրաքյան Քուրդիստանի հետ օդային հաղորդակցությունը:
Նշվում է, որ զորավարժությունների մեկնարկն Իրաքյան Քուրդիստանում անկախության հանրաքվեի անցկացման նախօրեին պատահականություն չէ: Իրանը, ինչպես եւ Թուրքիայն ու Իրաքը դեմ են Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի անցկացմանը, որը նախատեսված է սեպտմբերի 25-ին:
Հատկանշական է, որ Թուրքիան էլ զորքեր է կուտակել Իրաքի հետ սահմանին եւ քննարկու է Իրաքյան Քուրդիստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը: