6.09.2025
Քուրդիստանի հանրաքվեն. Իրանը զորավարժություններ սկսել Իրաքի սահմանային գոտում
prev Նախորդ նորություն

ԻՊ գնդակոծության հետևանքով Սիրիայում ռուս գեներալ-լեյտենանտ է զոհվել

Սիրիայում Դեր Զորի մոտ ռուս գեներալ-լեյտենանտ է մահացել «Իսլամական պետության» ահաբեկիչների կողմից ականանետային գնդակոծության հետևանքով: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում ավելով ՌԴ Պաշտպանության նախարարությանը:


Նշվում է, որ  ռուսական ռազմական խորհրդականների խմբի ավագ, գեներալ-լեյտենանտ Վալերի Ասապովը սիրիական զորքերի հրամանատարական կետում է եղել՝ սիրիացի հրամանատարներին օգնելով Դեր Զորի ազատագրման գործողությունների ղեկավարման հարցում: ԻՊ ահաբեկիչների հանկարծակի գնդակոծության հետևանքով գեներալ-լեյտենանտ Ասապովն ականի պայթյունի հետևանքով մահացու վիրավորվում է ստացել:


Ասապովը հետմահու կպարգևատրվի:


Աղբյուրի հաղորդմամբ, սիրիական բանակը սեպտեմբերի 5-ին կարողացավ ճեղքել ԻՊ գրոհայինների կողմից Դեր Զորի շրջափակումը, որն ավելի քան 3 տարի է տևել:


Այսպիսով, Սիրիայում Ռուսաստանի Զինված ուժերի ռազմական գործողությունների սկզբից ի վեր, պաշտոնական տվյալներով, ՌԴ ԶՈւ-երի 37 զինծառայողներ են զոհվել, հիշեցնում է EADaily գործակալությունը:

Քուրդիստանը հանրաքվեից հետո Բաղդադի հետ ռազմական գործողություների մեկնարկ չի սպասում
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը