2.11.2025
Դե Միստուրա․ դեէսկալացիան առաջնային խնդիր է Սիրիայի համար
07.09.2017
Դե Միստուրա․ դեէսկալացիան առաջնային խնդիր է Սիրիայի համար

Դեէսկալացիան ու համազգային հրադադարը հիմա առաջնային խնդիրներ են Սիրիայում, բայց կայուն խաղաղության կարելի է հասնել միայն քաղաքական գործընթացի միջոցով։ Այս մասին հայտնել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի Սիրիայի հարցերով հատուկ դեսպան Ստեֆան դե Միստուրան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Ահաբեկչական կազմակերպությունների, այդ թվում ԻՊ-ի դեմ պայքարում ռազմական հաջողությունները, նշեց նա, «մոտեցնում են ճշմարտության պահը» Սիրիայի համար։ Դե Միստուրան այս կապակցությամբ վստահություն է հայտնել, որ Դեյր էզ-Զորի մոտ ԻՊ-ի հանդեպ վերջնական հաղթանակն անխուսափելի է, ու ըստ երեւույթին ձեռք կբերվի ։առաջիկա ժամերին, իսկ Ռաքքան կազատագրվի «առաջիկա օրերին կամ շաբաթներին»։ «Առաջնայնություն է դեէսկալացիան»,- շեշտել է հատուկ դեսպանը՝ ուշադրություն դարձնելով, որ այդ գործընթացը բավականին հաջող է ընթանում։ Այս կապակցությամբ նա նշել է Աստանայի բանակցությունների կարեւոր դերը, հաստատելով իր մասնակցությունը Աստանայում հերթական հանդիպմանը՝ հաջորդ շաբաթ։ Երկրորդ խնդիրը, նրա խոսքով, պետք է դառնա Սիրիայում «համազգային հրադադարը», բայց այն կայուն դարձնելու համար անհրաժեշտ է քաղաքական գործընթաց։ Այս կապակցությամբ ՄԱԿ հատուկ դեսպանը կոչ է արել կառավարությանն ու ընդդիմությանը բաց չթողնել կարգավորման համար բացվող հնարավորությունը, քանի որ հակառակ դեպքում երկրում կարող է ստեղծվել նոր ԻՊ խմբավորում, կծավալվի «թույլ ինտենսիվության պարտիզանական պատերազմ» ու չի լինի հետաքրքրվածություն «Սիրիան վերակառուցելու» հարցում։