23.11.2024
Գերմանիան Իրանի շուրջ միջուկային համաձայնագիրը խզելու հիմքեր չի տեսնում
prev Նախորդ նորություն

Անկարան դիտարկում է Իրաքյան Քուրդիստանի դեմ պատժամիջոցների ներդրման հնարավորությունը

Թուրքիան պատասխան քայլեր է քննարկում Իրաքյան Քուրդիստանի անկախացման մասին հանրաքվեի կապակցությամբ։ Դրանց թվում են նաեւ պատժամիջոցների կիրառումը: Այս մասին Reuters–ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։


Նա հայտնել է, որ սեպտեմբերի 22-ին կկայանա Թուրքիայի կառավարության ու ԱԽ նիստը, իսկ արդեն հաջորդ օրը խորհրդարանն արտահերթ նիստ կգումարի։ «Առանց հետագա հապաղումների՝ մենք կքննարկենք, թե ինչ պատժամիջոցներ պետք է մշակվեն ու երբ պետք է դրանք կիրառվեն»,- ասել է նա։


Էրդողանը նաեւ հայտնել է, որ քվեարկության է դրվելու սահմանին զորքերի տեղակայման մասին օրինագիծ։


Իրաքյան Քուրդիստանի կառավարությունը նախատեսել է անցկացնել սեպտեմբերի 25-ին: Իրաքի բոլոր հարեւանները եւ գրեթե ամբողջ միջազգային հանրությունը նույնպես դեմ է հանդես գալիս: Վերջերս ԱՄՆ-ն, Թուրքիան, Իրանը ու Իրաքը կոչ արեցին Իրաքյան Քուրդիստանի կառավարությանը չեղարկել հանրաքվեի անցկացման նախաձեռնությունը: