20.04.2025
Սիրիայի զորքին գնդակոծել են շրջաններից, որտեղ գտնվում է ԱՄՆ հատուկ ստորաբաժանումը. ՌԴ ՊՆ
prev Նախորդ նորություն

Գերմանիան Իրանի շուրջ միջուկային համաձայնագիրը խզելու հիմքեր չի տեսնում

Բեռլինն ունի բոլոր հիմքերը չխզել ու սպառնալիքի տակ չդնել Իրանի մասին համաձայնագրի իրականացումը։ Այս մասին հայտնել է Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը ՄԱԿ ԳԱ շրջանակում «վեցյակի» ձեւաչափում իր գործընկերների հետ հանդիպման ժամանակ։

«Մենք ունենք բոլոր հիմքերը սպառնալիք չստեղծելու Իրանի հետ համաձայնագրի համար ու իհարկե չխզելու այն՝ ոչ հիմա, ոչ ապագայում»,- մեջբերել է ՆԳՆ մամուլի ծառայությունը Գաբրիելին։

Նախարարը նշել է, որ վերջին երկու տարիներին հասկանալի է դարձել, որ համաձայնագիրը գործում է, քանի որ բոլոր կողմերը՝ այդ թվում իրանցիները պահպանել են իրենց պարտավորությունները, որոնք ստանձնել էին «միջուկային գործարքի» շրջանակում, այդ թվում ՄԱԳԱՏԷ-ում ԻՄԾ-ի նկատմամբ վերահսկողուիթյան մեխանիզմների մասով։

«Ամերիկացիներն իրավացի են այն հարցում, որ Իրանն այսօր էլ է կառուցողական դեր կատարում Մերձավոր ու Միջին արեւելքում, Եմենից սկսած մինչեւ Լիբանան․․․ Այս մասին պետք է խոսել, մենք պետք է դիտարկենք դա, բայց ոչ միջուկային զինաթափման մասին գործող տարածաշրջանային համաձայնագրի շրջանակում»,- հավելել է նախարարը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Անկարան դիտարկում է Իրաքյան Քուրդիստանի դեմ պատժամիջոցների ներդրման հնարավորությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար