20.04.2025
Իսրայելը դեմ է Սիրիայում Իրանի ներկայությանը
prev Նախորդ նորություն

Սիրիայի զորքին գնդակոծել են շրջաններից, որտեղ գտնվում է ԱՄՆ հատուկ ստորաբաժանումը. ՌԴ ՊՆ

Եփրատի արեւելյան ափի շրջաններից, որտեղ գտնվում են Դամասկոսին ընդդիմադիր Սիրիայի Դեմոկրատական ուժերի գրոհայինները եւ ԱՄՆ ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումը, Սիրիայի զորքերի վրա 2 անգամ կրակ են արձակել նռնականետներից եւ ռեակտիվ հրետանուց: Այս մասին հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նա պարզաբանել է, որ հյուսիսից Դեր Զորին մոտեցող ՍԴՈւ-ի գրոհայիններն առանց խոչընդոտի միանում են ԻՊ ահաբեկիչների շարքերին, եւ ռուսական անօդաչուներով ու հետախուզությամբ շաբաթվա ընթացքում ԻՊ-ի եւ «երրրոդ ուժի»՝ ՍԴՈւ-ի ոչ մի բախում չի գրանցվել:

ՊՆ ներկայացուցիչը հավելել է, որ Սիրիայի զորքերի հաջողությունների ֆոնին ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան եւ ՍԴՈւ-ն դադարեցրել են Ռաքայի ազատագրման գործողությունը:

Գերմանիան Իրանի շուրջ միջուկային համաձայնագիրը խզելու հիմքեր չի տեսնում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար