23.11.2024
Իրանը Թրամփից ներողություն է պահանջել
prev Նախորդ նորություն

Իսրայելը դեմ է Սիրիայում Իրանի ներկայությանը

Իրանը պետք է Սիրիայից հեռանա: Այս մասին հայտարարել է Իսրայելի կառավարության անդամ Յոավ Գալանտը, հայտնում է «Ինտերֆաքսը»:

«Մենք հավատում ենք, որ իրանցիները պետք է նահանջեն դեպի Տիգրիս գետ, որը Սիրիայից հեռու է գտնվում, եւ վերադառնան իրենց բնական սահմաններին: Նա Սիրիայում անելիք չունի, եւ մենք միջոց կգտնենք մեզ այս սպառնալիքից պաշտպանելու համար»,- ասել է Գալանտը:

Նա հայտնել է, որ Իսրայելը դեմ է Սիրիայում Իրանի ռազմածովային բազայի ստեղծմանը, քանի որ այն կսպառնա Իսրայելի եւ տարածաշրջանի անվտանգությանը: