Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է առավելագույնս արագ Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին ինտեգրվելու երկրի ձգտումների մասին։ Այս մասին նա հայտարարել է Լեհաստանում 27-րդ միջազգային Տնտեսական համաժողովի շրջանակում, փոխանցում է «Նովոստի Գրուզիա»-ն։ «Վրաստանը ցանկանում է, որ եվրոպական եւ եվրատլանտյան ինտեգրումը հնարավորինս շուտ տեղի ունենա եւ որ այդ որոշումներն արագ կայացվեն:Վրաստանի տեղը Եվրոպայում է։ Եվրոպական ինտեգրումը Վրաստանի պատմական նպատակն է»,-ասել է Մարգվելաշվիլին։ Նախագահը նաեւ ուշադրություն է դարձրել Եվրամիության եւ Վրաստանի միջեւ քաղաքական ու տնտեսական համագործակցության խորացմանը եւ խոսել ԵՄ-ի առջեւ ծառացած մարտահրավերների մասին։