23.11.2024
Սաուդյան Արաբիան ծիծաղելի է անվանել հնարավոր մերձեցման մասին Իրանի խոսակցությունները
prev Նախորդ նորություն

Եթե ԱՄՆ–ը Սիրիայում «լվանա ձեռքերը», ապա թուրք–ռուս–իրանական կապերը կխորանան. FP

Սիրիական քաղաքացիական պատերազմի ամենաանհանգստացնող տենդենցը`Թուրքիայի և ՌԴ–ի հաշտեցումն է և Իրանի հետ համագործակցությունը։ Թուրքիայի և Իրանի համատեղ աշխատանքը`սիրիական պատերազմը զսպելու առումով ավելի շատ դիտվում է, որպես ԱՄՆ–ի թուլություն, քան փոխադարձ սեր։


Այդ մասին հայտարարել է ԱՄՆ–ի պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Դով Զաքհեյմը, փոխանցում է Foreign Policy–ը։


Նա նշել է, որ չնայած Թրամփի վարչակազմը ակտիվ է Սիրիայում, սակայն դեռևս անհասկանալի է, պատրաստ է Վաշինգտոնը «խորանալ» Սիրիայում, թե ոչ։ Ըստ նրա, Թուրքիայի, Իրանի և ՌԴ–ի համագործակցությունն երկարաժամկետ չի լինի`երկրներն ունեն միմյանցից տարբերվող շահեր։ Նա հավելել է, որ եթե ԱՄՆ–ը Սիրիայում «լվանա ձեռքերը», ապա թուրք–ռուս–իրանական կապերը կվերածվեն բարեկամության։