20.04.2025
Դե Միստուրա․ դեէսկալացիան առաջնային խնդիր է Սիրիայի համար
prev Նախորդ նորություն

Իրաքյան Քրդստանում ներկայացրել են անկախության հանրաքվեի քվեաթերթիկի նմուշը

Իրաքյան Քրդստանի Հանրաքվեի և ընտրությունների անկախ բարձրագույն հանձնաժողովը ներկայացրել է քվեաթերթիկի նմուշը, որն օգտագործվելու է Իրաքից այդ տարածաշրջանի անկախացման մասին հանրաքվեի ժամանակ:


Հանրաքվեի մասնակիցները պետք է պատասխանեն «Ցանկանո՞ւմ եք, որ Իրաքյան Քրդստանն ու քրդական տարածքները Իրաքյան Քրդստանից դուրս անկախ պետություն դառնան» հարցին: Հարցը ներկայացված է 4 լեզվով՝ քրդերեն, արաբերեն, թուրքմեներեն և ասորերեն, հայտնում է ՌԻԱ Նովոստին քրդական Rudaw հեռուստաալիքի վրա հղումով:


Իրաքյան Քրդստանի իշխանությունները հանրաքվեն նշանակել են սեպտեմբերի 25-ին: Քրդական իշխանությունների քայլը քննադատել է Բաղդադը, ինչպես նաև Թեհրանն ու Վաշինգտոնը: Հայտարարվել է, որ Թուրքիան և Իրանը ընդհանուր դիրքորոշում են հայտնել այն մասին, որ հանրաքվեն Իրաքյան Քրդստանում կարող է լարվածության աճ հրահրել, և կոչ են արել հրաժարվել այդ մտադրությունից:


Ինքնավար տարածաշրջանի ղեկավար Մասուդ Բարզանին արդեն հայտարարել է, որ քրդերը մտադիր չեն հետաձգել հանրաքվեն:

ԱՄՆ–ի նախկին դեսպան.Վաշինգտոնը պարտվել է Սիրիայում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար