7.06.2025
Թուրքական բանտերում 171 թուրք լրագրող կա
prev Նախորդ նորություն

Դե Միստուրա․ դեէսկալացիան առաջնային խնդիր է Սիրիայի համար

Դեէսկալացիան ու համազգային հրադադարը հիմա առաջնային խնդիրներ են Սիրիայում, բայց կայուն խաղաղության կարելի է հասնել միայն քաղաքական գործընթացի միջոցով։ Այս մասին հայտնել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի Սիրիայի հարցերով հատուկ դեսպան Ստեֆան դե Միստուրան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։


Ահաբեկչական կազմակերպությունների, այդ թվում ԻՊ-ի դեմ պայքարում ռազմական հաջողությունները, նշեց նա, «մոտեցնում են ճշմարտության պահը» Սիրիայի համար։ Դե Միստուրան այս կապակցությամբ վստահություն է հայտնել, որ Դեյր էզ-Զորի մոտ ԻՊ-ի հանդեպ վերջնական հաղթանակն անխուսափելի է, ու ըստ երեւույթին ձեռք կբերվի ։առաջիկա ժամերին, իսկ Ռաքքան կազատագրվի «առաջիկա օրերին կամ շաբաթներին»։


«Առաջնայնություն է դեէսկալացիան»,- շեշտել է հատուկ դեսպանը՝ ուշադրություն դարձնելով, որ այդ գործընթացը բավականին հաջող է ընթանում։ Այս կապակցությամբ նա նշել է Աստանայի բանակցությունների կարեւոր դերը, հաստատելով իր մասնակցությունը Աստանայում հերթական հանդիպմանը՝ հաջորդ շաբաթ։


Երկրորդ խնդիրը, նրա խոսքով, պետք է դառնա Սիրիայում «համազգային հրադադարը», բայց այն կայուն դարձնելու համար անհրաժեշտ է քաղաքական գործընթաց։ Այս կապակցությամբ ՄԱԿ հատուկ դեսպանը կոչ է արել կառավարությանն ու ընդդիմությանը բաց չթողնել կարգավորման համար բացվող հնարավորությունը, քանի որ հակառակ դեպքում երկրում կարող է ստեղծվել նոր ԻՊ խմբավորում, կծավալվի «թույլ ինտենսիվության պարտիզանական պատերազմ» ու չի լինի հետաքրքրվածություն «Սիրիան վերակառուցելու» հարցում։

Իրաքյան Քրդստանում ներկայացրել են անկախության հանրաքվեի քվեաթերթիկի նմուշը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին