Թուրքիայի զինուժի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն (ԻԻՀ): Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբի պետ, գեներալ Մուհամադ Բաքըրին:Բաքըրին օգոստոսի 15-ին մեկնել էր Թուրքիա, որտեղ հանդիպել էր Աքարի, ինչպես նաև Թուրքիայի նախագահի հետ:Նշվում է, որ պատասխան այցի ընթացքում կշարունակվեն և ավարտին կհասցվեն թուրք-իրանական բանակցությունները, որոնք սկսվել են Թուրքիայում և վերաբերում են տարածաշրջանային և սահմանային խնդիրներին: