20.04.2025
Հայտնի է Էրդողանի առաջին մրցակիցը գալիք նախագահական ընտրություններում
prev Նախորդ նորություն

Կատարը հայտարարել է իր դեսպանին Իրան վերադարձնելու մասին

Կատարը հայտարարել է իր դեսպանին Իրան վերադարձնելու մասին, որը Թեհրանից հետ էր կանչվել անցյալ տարվա հունվարին՝ ի նշան Թեհրանում եւ Մեշհեդում Սաուդյան Արաբիայի դիվանագիտական ներկայացուցչությունների վրա հարձակվելու դեմ բողոքի։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելվ Կատարի ԱԳՆ-ի հայտարարությունը։

«Կատարն այսօր հայտարարել է, որ Թեհրանում նրա դեսպանը կվերադառնա՝ իր դիվանագիտական պարտականությունները կատարելու համար»,- ասվում է ԱԳՆ-ի հայտարարությունում։

Փաստաթղթում նշվում է, որ Կատարի իշխանությունները «հույս ունեն ամրապնդել Իրանի հետ երկկողմանի հարաբերությունները» բոլոր ոլորտներում։ Անցյալ տարվա հունվարին Կատարը հայտարարեց Իրանից իր դեսպանին հետ կանչելու մասին՝ ի նշան բողոքի Թեհրանում եւ Մեշհեդում Սաուդյան Արաբիայի դիվանագիտական ներկայացուցչությունների վրա հարձակման։

Դրանից ավելի վաղ Սաուդյան Արաբիայի ՆԳՆ-ն հայտարարել էր 47 մարդու մահապատժի ենթարկելու մասին, այդ թվում՝ շիա քարոզիչ Նիմրա ան-Նիմրային։ Իրանը դատապարտեց քարոզչին մահապատժի ենթարկելը։ Զանգվածային բողոքի ակցիաներ տեղի ունեցան, մասնավորապես՝ հարձակման ենթարկվեցին Թեհրանում սաուդյան դեսպանատունն ու Մեշհեդում՝ հյուպատոսությունը։

Սեմյոն Բաղդասարով. Սիրիայում չկա քաղաքական կարգավորման կարևոր տարր
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար